Microsoft Japan ընկերությունը հետաքրքիր փորձարկում է արել աշխատանքային ժամերի հետ կապված: Դեռևս օգոստոսին ընկերության ղեկավար անձինք հայատարարել էին, որ մտադիր են 20 տոկոսով կրճատել աշխատանքային շաբաթը՝ հնգօրյայից դարձնելով 4-օրյա: Այս մասին գրում է Bloomberg լրատվականը:
«4-օրյա աշխատանքային ռեժիմի անցնելուց հետո պարզվել է, որ աշխատակիցների աշխատունակության արդյունավետությունը բարձրացել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- գրում է աղբյուրը՝ նշելով, որ ծրագրին մասնակցածների 92 %-ը նշել է՝ գոհ է 4-օրյա աշխատանքային ռեժիմից: